Մահացել է Քաթարի նախկին էմիրը

00:00 • 24.10.16

84 տարեկան հասակում մահացել է Քաթարի նախկին էմիր, շեյխ Խալիֆա բեն Համադ ալ-Թանին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին:

Ինչպես հաղորդվում է մահը վրա է հասել կիրակի` հոկտեմբերի 23-ին: Ալ-Թանին Քաթարի երկրորդ էմիրն է եղել, որը երկիրը ղեկավար է 1972-1995 թվականներին:

Քաթարի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: