Սոցիալիստները Մարիանո Ռախոյին թույլատրել են վերադառնալ Իսպանիայի վարչապետի պաշտոնին

18:33 • 24.10.16

Իսպանիայի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը ողջունել է սոցիալիստների կուսակցության որոշումը երկրի վարչապետի պաշտոնում իր վերընտրման արգելքը հանելու մասին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, սոցիալիստներն այդ որոշումը կայացրել են նախօրեին:

«Ես կարդացել եմ սոցիալիստների կուսակցության հաստատած բանաձևը: Կան լավ բաներ, որոնց մասին կարող ենք խոսել, և քաղաքական կամքի պարագայում Իսպանիան կարող է մեծ ապագա ունենալ», - ասել է Ռախոյը:

Նախօրեին սոցիալիստների ընդունած որոշումը վարչապետի պաշտոնում Ռախոյի ընտրության հնարավորությունը չարգելափակելու մասին կարող է վերջ դնել երկրում մեկ տարի շարունակվող քաղաքական ճգնաժամին:

Կիրակի սոցիալիստները որոշում են կայացրել այլևս չարգելափակել Ազգային պահպանողական կուսակցության անդամ Մարիանո Ռախոյի վերադարձը վարչապետի պաշտոնին:

2015-ի դեկտեմբերից ի վեր Իսպանիայում արդեն երկու անգամ համընդհանուր ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքում, սակայն, ոչ մի կուսակցություն համոզիչ հաղթանակ չի տարել: