Samsung-ն առաջարկում է պայթյունավտանգ Galaxy Note 7-երը փոխանակել Galaxy S8, Note 8 սմարթֆոններով

12:56 • 24.10.16

Հարավկորեական Samsung Electronics Co Ltd տեխնոլոգիական ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ  պայթյունավտանգ Galaxy Note 7 սմարթֆոնների տերերը կարող են դրանք փոխանակել բրենդի արտադրած այլ մոդելի հեռախոսներով:

 

Ինչպես հայտնում է Reuters-ը, ասվածը վերաբերում է միայն Հարավային Կորեայի բնակիչներին, որոնց հնարավորություն կտրվի խնդրահարույց սմարթֆոնները փոխանակել տեխնիկական խնդիրներից զերծ Galaxy S7-ով կամ էլ եկող տարի ներկայացվելիք Galaxy S8, Note 8 սմարթֆոններով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ փոխանակման նոր ծրագրի շրջանակում օգտատերերը կկարողանան հին հեռախոսը փոխարինել նոր սերնդի S8-ով կամ Note 8-ով`վճարելով իրենց հին մոդելի արժեքի կեսը միայն:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Samsung-ը դադարեցրել էր Galaxy Note 7-ի արտադրությունը` աշխարհի տարբեր երկրներում հեռախոսների պայթելու դեպքերի պատճառով:

 

Ըստ ոլորտի վերլուծաբանների` այս խնդիրների պատճառով ընկերությունը կկրի 3 մլրդ դոլարից ավելի վնաս:

 

 

 

Samsung-ն առաջարկում է պայթյունավտանգ Galaxy Note 7-երը փոխանակել Galaxy S8, Note 8 սմարթֆոններով