Հնագետները Բյուզանդական դարաշրջանի ավելի քան 40 նավ են հայտնաբերել Սև ծովի հատակին (լուսանկարներ)
Ստորջրյա հնագիտության Սևծովյան նախագծի արշավախումբը Սև ծովի հատակին ավելի քան 40 լավ պահպանված նավ է հայտնաբերել, որոնք պատկանել են Օսմանյան և Բյուզանդական կայսրություններին:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հնագետները հեռական կառավարման երկու սարք են կիրառել ծովի հատակը նկարահանելու և սկանավորելու համար` շուրջ 1800 մետր խորություններում: Սարքերից մեկը բարձր կետայնությամբ 3D լուսանկարներ է արել, իսկ երկրորդը լազերային տեսախցիկների օգնությամբ տվյալներ է հավաքել տեղանքի մասին:
Հետազոտողներին հաջողվել է տվյալներ պարզել կործանված նավերի շինարարական նյութից: Հնագետները նշում են, որ թթվածնի պակասի շնորհիվ անտիկ դարաշրջանին պատկանող նավերը հիանալի են պահպանվել:













