Կանադացի դիզայները 100 մլն դոլարանոց զբոսանավի կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)

21:07 • 24.10.16

Շքեղ ու նորարար տեխնոլոգիաներով զբոսանավերը համալրվում է նորերով, որոնց դիզայներները չեն դադարում զարմացնելուց:

Business Insider-ը ներկայացրել է կանադացի ինժեներ Չարլզ Բոմբարդիերի նախագծած զբոսանավի կոնցեպտը, որն ստացել է Seataci անվանումը: Այն իրենից ներկայացնում է 100 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավ, որը կյանքի կոչվելուց հետո անպայման կգրավի շքեղության և ծովի սիրահարների ուշադրությունը:

Զբոսանավը եզակի է իր ուժային համակարգով: Դիզայնի շնորհիվ այն ալիքների շարժումն օգտագործում է ինչպես կետերն են անում լողալիս: Նավի երկու շարժիչները սուզանավերի պես ընկղմված են ջրում` ալիքաձև շարժում ստեղծելով:

Այս նոր մեթոդը կարող է առավել էկոլոգիական լինել և շատ չվնասել էկոհամակարգը, որի միջով անցնում է նավը:

Վերին տախտակամածը կարող է համալրված լինել լողավազաններով, պարտեզով և անօդաչու թռչող սարքի համար նախատեսված վայրէջքային հրապարակներով:

 

 

 

 

Կանադացի դիզայները 100 մլն դոլարանոց զբոսանավի կոնցեպտ է ներկայացրել (լուսանկարներ)