Ասանժը կմնա առանց համացանցի մինչև ԱՄՆ-ում ընտրությունների ավարտը. փաստաբան

17:53 • 24.10.16

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժը կմնա առանց համացանցի հասանելության մինչև նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտը: Այդ մասին հայտնել է WikiLeaks կայքի հիմնադիր Մելինդա Թեյլորը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցած շաբաթ Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնում իր դեսպանատանը համացանցի հասանելության սահմանափակում է մտցրել: ԶԼՄ-ները հայտնել էին, որ որոշումը կայացվել է ԱՄՆ իշխանությունների խնդրանքով, որոնք հայտարարել են, որ Ասանժը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների տապալմանն ուղղված ռուսական հատուկ ծառայությունների գործողության կամավոր մասնակից է: Ինքն՝ Ասանժը աբսուրդային է անվանել Ռուսաստանի հետ WikiLeaks-ի կապերի մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները:

«Ինչպես ես հասկանում եմ, նա հնարավորություն չի ունենա օգտագործել համացանցը մինչև ԱՄՆ-ում ընտրությունների ավարտը»,- հայտարարել է Ասանժի փաստաբանը՝ հավելելով, որ Էկվադորի իշխանությունների որոշումը չի վնասի WikiLeaks-ի գործունեությանը: