ԱՄՆ-ն ներկայացնող ռոբոտները ֆուտբոլի դաշտում 7:3 հաշվով «ջախջախել» են Ավստրալիայի «հավաքականին» (տեսանյութ)
Արդի տեխնոլոգիաները գնալով առավել հաստատուն դիրք են զբաղեցնում ժամանակակից աշխարհում` ստիպելով մարդկանց համակերպվել այն մտքի հետ, որ աշխարհը շուտով կիսելու ենք ռոբոտների, «խելացի» օգնականների ու արհեստական ինտելեկտով համալրված այլ տեխնոլոգիական նորարարությունների հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս շարքից մարդկանց համար, թերևս, «ամենահարազատը» ռոբոտներն են, որոնք ներթափանցել են մարդու առօրյայի գրեթե յուրաքանչյուր ոլորտ։
Ասվածի ապացույցն է Պեկինում կայացած Ռոբոտների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որում ԱՄՆ-ն ներկայացնող ռոբոտների ֆուտբոլի թիմը 7:3 հաշվով հաղթել է Ավստրալիայի «հավաքականին»:










