Հաջորդ տարվանից Wi-Fi-ին կփոխարինի ավելի արագ WiGig կապը

11:02 • 25.10.16

Wi-Fi անլար կապը 2017թ. կդառնա ավելի արագ, քանի որ դրան փոխարինելու է գալու գերարագ WiGig կապը` կրկնապատկելով Wi-Fi-ի ներկայիս արագության ցուցանիշը:

Ինչպես հայտնում է The Verge-ը, Wi-Fi Alliance ընկերության տրամադրած տեղեկության համաձայն` գործողության կարճ շառավիղ (10մ) ունեցող WiGig-ը սկզբում հասանելի կլինի միայն սմարթֆոնների ու պլանշետների համար: Իսկ դա նշանակում է, որ նոր կապը ստանալուց հետո օգտատերերը կկարողանան դրանից օգտվել Wi-Fi սարքից ընդամենը 10 մ շառավղով հեռավորության վրա գտնվելու դեպքում:
 

Wi-Fi Alliance-ի ներկայացուցիչ Քևին Ռոբինսոնի կարծիքով` տվյալ սահմանափակումը լուրջ թերություն է WiGig-ի համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ սա բավականին խոստումնալից տեխնոլոգիա է, որը հեռանկարային է հատկապես ներկայում լայն տարածում գտած վիրտուալ իրականության սարքերի համար:

Հաջորդ տարվանից Wi-Fi-ին կփոխարինի ավելի արագ WiGig կապը