Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի հաջորդ թարմացված տարբերակը` 3D դիտման հնարավորությամբ
Microsoft ընկերությունը Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգի Creators Update զանգվածային փոփոխությունները:
Ինչպես ներկայացնում է Windows Central-ը, ընկերությունը չի բացահայտել թարմացումների մանրամասները և միայն ներկայացրել է համակարգի գլխավոր հնարավորությունները: Հիմնական փոփոխությունը օպերացիոն համակարգի նոր տարբերակում կլինի 3D-բովանդակության դիտման հնարավորության ստեղծումը:
Ներկայացվել է նաև Paint հավելվածի թարմացված տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում օբյեկտներ ստեղծել և եռաչափ լուսանկարներ մշակել:
Թարմացումները հասանելի կլինեն ոչ միայն անհատական համակարգիչների, այլև նոթբուքերի և սմարթֆոնների համար: Այն ներբեռնելու համար հասանելի կլինի 2017-ի սկզբին:











