Аpple-ի նոր MacBook Pro նոութբուքի առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)

16:47 • 26.10.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, ԶԼՄ-ների պնդմամբ, պատրաստվում է վաղը՝ հոկտեմբերի 27-ին, ներկայացնել նոր MacBook Pro նոութբուքը, որի առաջին լուսանկարներն արդեն շրջանառվում են համացանցում:

 

Ինչպես նշում է The Verge-ը, դատելով ներկայացված կադրերից՝ նորույթի ստեղնաշարի վրա լինելու է ստեղներից զուրկ նորարարական սենսորային էկրան: Երբ սարքն անջատված է, սենսորային էկրանը դատարկ, սև շերտի տեսք ունի, իսկ միացված ժամանակ նրա վրա հայտնվում են տվյալ պահին աշխատող ծրագրին առնչվող ստեղներ, սիմվոլներ, և այլն։ 

Բացի այդ, նոութբուքը կունենա օգտատիրոջ մատնահետքը ճանաչող գործառույթ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նոր MacBook Pro-ն համալրված կլինի macOS Sierra օպերացիոն համակարգով և կլինի ավելի բարակ: 

 

 

 Image result for Apple leaks new MacBook Pro with touch strip

Аpple-ի նոր MacBook Pro նոութբուքի առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)