Բրիտանական ընկերությունը 24 կարատանոց ոսկով պատված անօդաչու է ներկայացրել

15:26 • 26.10.16

Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն են գտել ժամանակակից աշխարհում, գրում է luxurylaunches.com կայքը՝ հավելելով, որ բրիտանական DirectDrones ընկերությունը ներկայացրել է լյուքս դասի բացառիկ անօդաչու:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ DJI Phantom 4 Gold Edition սարքը պատված է 24 կարատանոց ոսկով և ունի տեխնիկական տպավորիչ բնութագիր:

 

Հեռակառավարման վահանակով ու մարտկոցով համալրված անօդաչուն կարող է առավելագույնը բարձրանալ 2 կմ բարձրության վրա, ինչը հազվագյուտ ցուցանիշ է անօդաչուների համար:

 

Սարքն ունի բարձրորակ ֆոտոխցիկ, որը հնարավորություն է տալիս թռչնի թռիչքի բարձրությունից ցնցող լուսանկարներ անել:

 

Մինչդեռ Smart return գործառույթը թույլ է տալիս Phantom-ին խուսափել խոչընդոտներից, թռիչքի ժամանակ պահպանել հավասարակշռությունն ու ապահով վայրէջք կատարել:

 

 Նշվում է, որ անօդաչուի գինը 24.391 դոլար է:

 

Բրիտանական ընկերությունը 24 կարատանոց ոսկով պատված անօդաչու է ներկայացրել