Չինաստանում ցուցադրվել են հումանոիդ ռոբոտներ, որոնց առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել մարդուց (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացել է 2016 World Robot Conference ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվել են գերժամանակակից, առաջին հայացքից սովորական մարդուց չտարբերվող հումանոիդ ռոբոտներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեխնոլոգիական առաջընթացի «գլուխգործոցները» կարողանում են հասկանալ մարդկային լեզուն ու դիմախաղի առանձնահատկությունները:
Պարբերականը նկատում է, որ ցուցադրված նմուշների շարքում հյուրերի ուշադրությունը գրավել է Ջիա Ջիա անունով ռոբոտը, որն արտաքուստ նման է բարետես ու նրբակազմ չինուհու:
Նշվում է, որ Ջիա Ջիային ստեղծելու համար մասնագետներից պահանջվել է 3 տարի: Նրանց հմուտ աշխատանքի շնորհիվ ռոբոտն այնքան անկաշկանդ է շարժում մարմինն ու շուրթերը, որ մի պահ դիմացինին գցում է կասկածների մեջ:

Բացի այդ ներդրված ամպային տեխնոլոգիաների շնորհիվ այն կարող է մի շարք ծառայություններ մատուցել մարդականց:

Միջոցառման ժամանակ Ջիա Ջիան ցուցադրել է իր կարողությունների մի մասը՝ շփվելով մարդկանց հետ ու ազատորեն պատասխանելով նրանց հարցերին:
Երբ ներկաներից մեկը Ջիա Ջիային հարցրել է, թե նա ինչ կարող է անել, ռոբոտը պատասխանել է.«Ես կարող եմ խոսել Ձեզ հետ, պարզել Ձեր սեռն ու տարիքը, ինչպես նաև հասկանալ դիմախաղը»:
Ստորև ներկայացված են նորաստեղծ մյուս հումանորիդ ռոբոտները.















