Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ. զեկույց
Կանայք միջինում օրական կտրվածքով 50 րոպե և տարվա կտրվածքով 39 օր ավելի երկար են աշխատում, քան տղամարդիկ: BBC-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Միջազգային տնտեսական համաժողովի զեկույցում:
Ինչպես նշվում է, թեև վերջին տասը տարում աշխարհում մոտ մեկ քառորդ միլիոնով կին աշխատողներ են ավելացել, աշխատավայրում այս առումով գենդերային հավասարության հասնելու համար 170 տարի կպահանջվի, եթե առաջ շարժվենք այս տեմպերով:
Զեկույցում հաշվի է առնվել չվարձատրվող տնային աշխատանքը, որը բազմաթիվ կանայք անում են ամեն օր: Տարվա մեջ 39 օրվա տարբերությունն ուսումնասիրողները ստացել են այս գործոնը հաշվի առնելով:
Առանձին երկրներում, ինչպես օրինակ` Հնդկաստանում, Պորտուգալիայում և Էստոնիայում կանայք տարվա մեջ 50 օր ավելի են աշխատում, քան տղամարդիկ: Որոշ երկրներում էլ հակառակ պատկերն է նկատվում, օրինակ` Ճապոնիայում և Նիդեռլանդներում տղամարդիկ միջինում օրական կես ժամ ավելի են աշխատում, քան կանայք:










