Nissan-ի ֆուրգոնը վերածվել է գրասենյակային տարածքի` բոլոր սարքավորումներով ու սրճեփով. լուսանկարներ

23:56 • 26.10.16

Nissan  ընկերությունը e-NV200 էլեկտրական ֆուրգոնին հիման վրա գրասենյակ է ստեղծել` անիվների վրա, որն ստացել է WORKSPACe անվանումը:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն`մեջբերելով ավտոարտադրողին, նման մեքենան կարող է այլընտրանք դառնալ բիզնես կենտրոններում թանկարժեք գրասենյակային տարածքների համար: Այն կարող է ազատ աշխատավայր դառնալ նրանց համար, ովքեր նույն աշխատավայրից են օգտվում տարբեր ժամերի: 

Ֆուրգոնը մշակվել է Studio Hardie բրիտանական դիզայն-ստուդիայի հետ համագործակցությամբ:  NV200-ի թափքի ծավալը 4.2 խորանարդ մետր է:

Մեքենայի սրահը լիարժեք գրասենյակի է վերածվել` աշխատասեղանով, սենսորային էկրանով համակարգչով, անլար ինտերնետով,  Bluetooth աուդիոհամակարգով, ատմոսֆերային լուսադիոդային լուսավորմամբ, որը կառավարվում է սմարթֆոնից, հեռախոսի անլար լիցքավորման հնարավորությամբ և նույնիսկ սրճեփով, որը դուրս է գալիս սեղանից էլեկտրաքարշակ համակարգի շնորհիվ:

 

 

Nissan-ի ֆուրգոնը վերածվել է գրասենյակային տարածքի` բոլոր սարքավորումներով ու սրճեփով. լուսանկարներ