Բուրյաթիայի բնակիչները վստահեցնում են, որ ասուպի ընկնելու ականատես են դարձել (տեսանյութ)
Բուրյաթիայի և Իրկուտսկի շրջանի որոշ հատվածների բնակիչները վստահեցնում են, որ ասուպի ընկնելու ականատես են դարձել:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լուսարձակող կանաչ օբյեկտի մասին տեղեկությունները սոցցանցերում տարածվել են հոկտեմբերի 25-ի երեկոյան:
Ականատեսների պատմելով՝ երկնքում փայլատակել է վառ լույս, ինչից հետո ասուպի նման մի բան է ընկել:
Մինչդեռ այլ ԶԼՄ-ներ չեն բացառում, որ տեղացիները կարող են արձակված PC-18 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը շփոթած լինեն ասուպի հետ: Միանգամայն հավանական է, որ հենց հրթիռն էլ ֆիքսվել է ստորև ներկայացված տեսագրության մեջ:
Նշվում է, որ օպերատիվ ծառայությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը:










