Չինական Xiaomi-ն նորագույն սմարթֆոն է ներկայացրել, որը կարող է տեսքով և հզորությամբ գերազանցել iPhone-ին (տեսանյութ)
Չինական Xiaomi ընկերությունը, որին հաճախ անվանում են «Չինական Apple» ներկայացրել է շքեղ դասի նորագույն սմարթֆոնը, որն ստացել է Mi Mix անվանումը:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` նորագույն սմարթֆոնը ներկայանում է 6.4 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով` առանց սահմանների: Որոշ տեղեկությունների համաձայն` այս նոր դիզայնը Apple-ը մտադիր է կիրառել իր հաջորդ սերնդի iPhone-ներում:
Այս հստակ տեսքը ստանալու համար Xiaomi-ն տեղափոխել է սմարթֆոնի սենսորները, տեսախցիկն ու ականջակալները: Դիմացի տեսախցիկը տեղափոխվել է ներքև` հեռախոսի ստորին հատվածում:
Մինչդեռ հեռախոսազանգը լսելի դարձնելու համար թրթռոցն ապահովող տարրը ռեզոնանս է առաջացնում հեռախոսի ներսում:
Նորագույն սմարթֆոնը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 4-ից` 517 դոլարով:
Տեսանյութը՝այստեղ։










