Վայրի կենդանիների պոպուլյացիան կարող է մինչև 2020-ը կրճատվել 2/3-ով. WWF
Աշխարհը կարող է մինչև 2020 թվականը կորցնել բնության մեջ բնակվող վայրի կենդանիների երկու երրորդը:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է «Կենդանի մոլորակ 2016» զեկույցում, որում ներկայացվում է վերջին 40 տարում մոլորակում տեղի ունեցած փոփոխությունները ողնաշարավոր կենդանիների մոտ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով(WWF)` վայրի կենդանիների, այդ թվում՝ ձկների, թռչունների, կաթնասունների, երկկենցաղների և սողունների պոպուլյացիան 1970-2012թթ. ընկած ժամանակահատվածում կրճատվել է 58%-ով:
Եթե կրճատման տեմպերը պահպանվեն, 1970-ի համեմատ 2020-ին Երկրի վրա կբնակվող ողնաշարավոր կենդանիների թիվը կնվազի երկու երրորդով:












