Apple-ը հետաձգել է AirPods անլար ականջակալների վաճառքի մեկնարկը
Ամերիկյան Apple ընկերության արտադրության նոր AirPods անլար ականջակալները վաճառքում չեն հայտնվի այս ամսվա վերջին, ինչպես նախատեսված էր: Այդ մասին ամերիկյան կորպորացիան հայտնել է չորեքշաբթի, հայտնում է CNN-ը:
«Մենք չենք ուղարկում ապրանքները խանութներ, եթե կարծում ենք, որ դրանք պատրաստ չեն»,- ասված է Apple-ի ներկայացուցչի հայտարարությունում: «Մեզ դեռ մի որոշ ժամանակ է հարկավոր մինչև AirPods ականջակալները պատրաստ կլինեն մեր սպառողների համար»,- հավելել է նա:
Ընդ որում՝ կորպորացիայում չեն հստակեցրել ականջակալների վաճառքի մեկնարկի նոր ժամկետները:
Apple-ը ներկայացրել է AirPods-ը Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 7-ին կայացած միջոցառման ժամանակ: Ընկերության տվյալներով՝ ականջակալներն առանց վերալիցքավորման կարող են աշխատել մոտ 5 ժամ: Բացի այդ, դրանք ներդրված սենսորների շնորհիվ ինքնուրույն կարողանալու են պարզել, թե երբ է օգտատերը դրանք դնում ականջներում, և մեխանիկորեն կմիանան անհրաժեշտ պահին:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ Apple-ը հետաձգել է իր արտադրանքի վաճառքի օրը։










