Apple-ը ներկայացրել է նորագույն MacBook Pro նոթբուքերը (լուսանկարներ)
Apple ընկերությունն այս տարվա վերջին միջոցառման ժամանակ ներկայացրել է նոր MacBook Pro նոթբուքը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, նոր գաջեթների հիմնական առանձնահատկությունը ստեղնաշարի սենսորային ստեղներն են վերին շարքի ստեղների փոխարեն: Մկնիկի գործառույթ կատարող հատվածը զգալիորեն մեծացվել է նախորդ մոդելների համեմատ:
Բացի այդ, MacBook Pro-ն համալրվել է մատնահետքի միջոցով ճանաչման Touch ID համակարգով, որի օգնությամբ հնարավոր կլինի հերթափոխել օգտատերերին:
Համակարգիչը ներկայանալու է 13 և 15 դյույմ անկյունագծերով և երկու գունային տարբերակով` բաց և մուգ մոխրագույն: 13 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի հաստությունը կկազմի 14.9 մմ, այսինքն` 3.1 մմ-ով ավելի բարակ, քան նախորդ մոդելը:
Նորագույն MacBook Pro նոթբուքերը կարժենան 1799 և 2399 դոլար` 13 և 15 դյույմ անկյունագծերով տարբերակները համապատասխանաբար:















