Microsoft-ը ներկայացրել է Surface Studio մոնոբլոկ համակարգիչը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հատուկ կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացրել է ուշագրավ նորույթ, որն իրենից ներկայացնում է մոնոբլոկ համակարգիչ ու ստացել է Surface Studio անվանումը:
Ինչպես հայտնում է The Verge-ը, համակարգիչը նախատեսված է շուկայի առաջատարներից մեկի՝ Apple-ի iMac համակարգիչների հետ մրցակցության համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ 28 դյույմանոց սենսորային էկրանն ունի ընդամենը 12.5 մմ հաստություն: Դրա շնորհիվ էկրանը կարելի է բերել հորիզոնական դիրքի ու օգտագործել պլանշետի պես:
Ինչ վերաբերում է համակարգչի տեխնիկական բնութագրին, ապա այն, կախված մոդելից, համալրված է Intel Core i5 կամ i7 պրոցեսորներով:
Նորույթի գինը սկսվում է 2.999 դոլարից՝ հասնելով առավելագույնը 4.199 դոլարի: Համակարգչի նախնական պատվերներն արդեն ընդունվում են ընկերության պաշտոնական կայքում:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










