Samsung-ի շահույթը 3-րդ եռամսյակում նվազել է 30%-ով՝ ինքնահրկիզվող Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով

09:20 • 27.10.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերության օպերացիոն շահույթը նվազել է 30%-ով:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ինքնահրկիզվող Galaxy Note 7 սմարթֆոնների համատարած հետկանչի պատճառով Samsung-ի օպերացիոն շահույթը նվազել է՝ հասնելով 4,57 մլրդ դոլարի:

 

Զեկույցի հեղինակները նաև նշել են, որ ընկերության բջջային ստորաբաժանումում օպերացիոն շահույթը կազմել է ընդամենը 90 մլն դոլար, ինչը 2008թ. 4-րդ եռամսյակից ի վեր նվազագույն ցուցանիշն է:

 

Ինչ վերաբերում է 3-րդ եռամսյակում Samsung-ի հասույթին, ապա այն նվազել է 7,5%-ով՝ հասնելով 43 մլրդ դոլար ցուցանիշի: Իսկ բջջային ստորաբաժանումում հասույթը կրճատվել է 15,3%-ով՝  մինչև 20,29 մլրդ դոլար:

 

Մասնագետներն ակնկալում են, որ իրավիճակը կշտկվի եկող եռամսյակում:

 

Samsung-ի շահույթը 3-րդ եռամսյակում նվազել է 30%-ով՝ ինքնահրկիզվող Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով