Աստղագետները դդմի տեսք ունեցող հազվագյուտ աստղ են հայտնաբերել (տեսանյութ)

22:44 • 27.10.16

Աստղագետները հազվագյուտ տեսակի աստղեր են հայտնաբերել, որոնց ծայրերը կոտրված տեսք ունեն, և որոնք բավականին արագ պտույտներ են կատարում, ինչի շնորհիվ էլ նմանվում են դդմի:

Ինչպես գրում է Business Insider-ը, գիտնականներն այս տեսակի աստղերը հայտնաբերել են ՆԱՍԱ-ի Kepler և Swift աստղադիտակների օգնությամբ:

Kepler աստղադիտակը 4 տարի շարունակ ուսումնասիրել է տիեզերքի ընդարձակ տարածությունը` պատկերելու համար աստղերի պայծառության փոփոխությունները:  Աստղերից ամենապայծառն ստացել է KSw 71 անվանումը:

Արևը մեկ ամբողջական պտույտ է կատարում 25 օրում: KSw 71-ն Արևից 10 անգամ ավելի մեծ է և 4 անգամ ավելի արագ է պտտվում: Այն 4000 անգամ ավելի շատ ճառագայթներ է արձակում, քան Արեգակը:

Աստղագետների կարծիքով` նման տեսակի աստղերը միանում են միմյանց և զույգ աստղ կազմում, իսկ իրար մոտենալիս սկսում են ավելի արագ պտտվել: Միաձուլման արդյունքում դդմի տեսք ունեցող աստղեր են ի հայտ գալիս:

 

Տեսանյութը՝այստեղ։

 

Աստղագետները դդմի տեսք ունեցող հազվագյուտ աստղ են հայտնաբերել (տեսանյութ)