Boeing-ը մտադիր է նոր ուղևորատար օդանավ կառուցել, որն օդ կբարձրանա և վայրէջք կկատարի ուղղահայաց դիրքով

19:31 • 27.10.16

Ամերիկյան Boeing ընկերությունը պատրաստվում է նոր կոմերցիոն ուղևորատար ինքնաթիռ կառուցել, որը կկարողանա օդ բարձրանալ և վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, այս մասին վկայում է ընկերությանը հանձնված արտոնագիրը: Օդանավը համալրված կլինի երկուական պտտվող տուրբիններով  ամեն մի թևի վրա, որոնք կկարողանան շարժվել ուղղահայաց կամ հորիզոնական ուղղություններով` կախված հանգամանքներից:

Ուղղահայաց շարժումը կկիրառվի օդ բարձրանալու և վայրէջք կատարելու համար, ինչպես ուղղաթիռի դեպքում, իսկ հորիզոնական շարժումը` թռիչքի ժամանակ, ինչպես սովորական օդանավի դեպքում:

Նմանօրինակ ինքնաթիռներ կիրառվում են ռազմական ոլորտում: Ռազմական մոդելը թռչում է 7620 մետր բարձրություններում և կարողանում է 445 կմ/ժամ արագություն զարգացնել:

 

 

 

Boeing-ը մտադիր է նոր ուղևորատար օդանավ կառուցել, որն օդ կբարձրանա և վայրէջք կկատարի ուղղահայաց դիրքով