40 տարում ողնաշարավոր կենդանիների թվաքանակը կրճատվել է մոտ 60%-ով. WWF

10:39 • 27.10.16

Վայրի կենդանիների, այդ թվում՝ ձկների, թռչունների, կաթնասունների, երկկենցաղների և սողունների պոպուլյացիան 1970-2012թթ. ընկած ժամանակահատվածում կրճատվել է 58%-ով:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, այս են վկայում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wildlife Fund, WWF) ներկայացրած նոր զեկույցի տվյալները:

 

Ոլորտի մասնագետներն ահազանգել են, որ այս միտման պահպանման դեպքում 2020թ. Երկրի վրա կապրի 2/3-ով ավելի քիչ ողնաշարավոր կենդանի, քան 1970թ.:

 

«Վայրի բնությունն աննախադեպ արագությամբ անհետանում է մեր աչքի առաջ: Խնդիրը միայն այն չէ, որ անհետանում են բոլորիս կողմից սիրված կենդանատեսակներ, այլ նաև այն, որ կենսաբանական  բազմազանությունն առողջ հիմք է ձևավորում անտառների, գետերի և օվկիանոսների համար: Վերացրե՛ք կենդանիներին, և այդ էկոհամակարգերն այլևս գոյություն չեն ունենա»,- ասել է WWF-ի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին:

 

 

 

 

 

 

40 տարում ողնաշարավոր կենդանիների թվաքանակը կրճատվել է մոտ 60%-ով. WWF