Անտարկտիկայում կբացվի աշխարհի խոշորագույն ծովային արգելոցը
Եվրոպական միության ներկայացուցիչներն ու աշխարհի 24 երկրի պատվիրակները հավանություն են տվել Անտարկտիկայի տարածքում աշխարհի խոշորագույն ծովային արգելոցի ստեղծման նախագծին, հայտնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ արգելոցի մակերեսը գերազանցելու է 1.55 մլն ք/կմ-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ որոշումը կայացվել է ավստրալական Հոբարթ քաղաքում, որտեղ անցկացվել է Անտարկտիկայի կենդանի ռեսուրսների պահպանման հարցերով հանձնաժողովի հանդիպումը:
Կողմերը որոշել են, որ ծովային արգելոցի տարածքում ձկնորսություն անելը կարգելվի 35 տարով:
Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը շրջանառության մեջ կմտնի 2017թ. դեկտեմբերի 1-ից:










