Ամերիկացի թյուներները համատեղել են Ford Mustang-ի դիզայնը GT սուպերքարի հետ
Ամերիկյան Zero to 60 Designs թյունինգային ընկերությունը Լաս Վեգասում նոյեմբերի սկզբին անցկացվելիք SEMA թյունինգային ցուցահանդեսի համար պատրաստել է Ford Mustang-ի փոփոխությունների փաթեթը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթը, որն ստացել է GTT (Gran Turismo Tribute) անվանումը, մշակվել և կառուցվել է 6 շաբաթում: Նորույթի աերոդինամիկ դիզայնը ստանալու համար ընկերությունը միախառնել է «Մուստանգի» արտաքինի և GT սուպերքարի տարրերը: Նախագծի համար հիմք է հանդիսացել 5 լիտր ծավալով, 8 մխոցային շարժիչով տարբերակը, որի հզորությունը հասցվել է 800 ձիաուժի:
Ընկերությունը մտադիր է մեքենան թողարկել սահմանափակ քանակությամբ: Իսկ գները կհայտարարվեն Սուրբ Ծնունդին ընդառաջ: Նոր մեքենաների կառուցումը կսկսվի 2017-ին:













