ՄՏԿ-ի տիեզերագնացները հզոր հյուսիսափայլ են ֆիքսել (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվող տիեզերագնացները հոկտեմբերի 26-ին ֆիքսել են բնության ամենաառեղծվածային ու դիտարժան երևույթներից մեկը՝ հյուսիսափայլը, որը եղել է արտասովոր հզորությամբ:
Ինչպես նշում է life.ru-ն, հիպնոսացնող տեսանյութն արվել է թայմլափս կոչվող տեխնոլոգիայի միջոցով:
Հյուսիսափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում:
Հյուսիսափայլն Արեգակի ակտիվության հետևանքն է։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը՝ այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին և սկսում են փայփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։










