Twitter-ը հայտնել է աշխատակիցների 9 տոկոսին կրճատելու մտադրության մասին

10:00 • 28.10.16

Twitter ընկերությունը տեղեկացրել է աշխատակիցների 9 տոկոսին կրճատելու մտադրության մասին` վերակառուցման շրջանակում, որը կոչված է բարձրացնելու միկրոբլոգների ծառայության աշխատանքի արդյունավետությունը:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի խոսքով` ընկերությունը կենտրոնանալու է հիմնական ստորաբաժանումների զարգացման վրա:

«Մենք հստակ ծրագիր ունենք և մտադիր ենք իրականացնել համապատասխան փոփոխությունները, որպեսզի երաշխավորենք Twitter-ի երկարաժամկետ աճը»,- հայտարարել է Ջեք Դորսին:

Աշխատակիցներին կրճատելու մտադրության մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս օրեր առաջ` այս տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության ներկայացման հետ մեկտեղ:

2016-ի հունվարին թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել մեկ ամսվա համար` 300 մլն: Այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ քիչ է առավելագույն 661 մլն ցուցանիշից, որը գրանցվել էր 2014-ի օգոստոսին:

Այնուամենայնիվ, երրորդ եռամսյակի տվյալներով, միկրոբլոգի ակտիվ օգտատերերի թիվն ավելացել է 3 տոկոսով` հասնելով 317 մլն-ի:

 

 

 

Twitter-ը հայտնել է աշխատակիցների 9 տոկոսին կրճատելու մտադրության մասին