Volkswagen-ը 5 մետրանոց նոր քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական կոնցեռնը ներկայացրել է 7 տեղանոց VW Atlas քրոսովերը, որն ունի 5 մ երկարություն:
Ինչպես նշում է motor.ru-ն, հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում ներկայացված նորույթը ստեղծված է նախևառաջ հյուսիսամերիկյան շուկայի համար: Հայտնի է, որ մեքենան ստեղծվել է MQB մոդուլային պլատֆորմի, ինչպես նաև Skoda Kodiaq քրոսովերի հիմքով:
Իր չափերով Volkswagen Atlas-ը կարող է համեմատվել Ford Explore-ի և Toyota Highlander-ի հետ, որոնք լինելու են գերմանական ավտոնորույթի հիմնական մրցակիցները հյուսիսամերիկյան շուկայում:
VW Atlas-ն առայժմ ներկայացվել է 2 տարբերակով, որոնցից մեկը համալրված է 2լ աշխատանքային ծավալով, 238 ձիաուժ հզորությամբ շարժիչով, իսկ մյուսը՝ 3.6 լ աշխատանքային ծավալով, 280 ձիաուժ հզորությամբ VR6 բենզինային շարժիչով:















