Tesla Motors-ը ներկառուցված արևային մարտկոցով տանիքներ է ներկայացրել (լուսանկարներ)

10:53 • 29.10.16

Tesla Motors ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ներկառուցված արևային մարտկոցով տանիքներ է ներկայացրել, հայտնում է Business Insider-ը։


Նշվում է, որ մարտկոցներն այնքան ինտեգրված են շենքի տանիքին, որ գրեթե անտեսանելի են։ Ընկերությունն առաջարկում է տանիքների չորս տարբերակ։


Մասկի խոսքով՝ տանիքը կարող է սնել մի ամբողջ տուն էներգիայի 100 տոկոս վերականգնվող աղբյուրներով։

 

 

 

 

 

 

 

Tesla Motors-ը ներկառուցված արևային մարտկոցով տանիքներ է ներկայացրել (լուսանկարներ)