Մեծ Բրիտանիայում դինոզավրի ուղեղ է հայտնաբերվել

20:47 • 30.10.16

Պատմության մեջ առաջին անգամ հնէաբանները հայտնաբերել են դինոզավրի ուղեղ, որն ըստ մասնագետների հաշվարկի՝ պատկանել է 133 մլն տարի առաջ ապրած կենդանուն:

Ինչպես հայտնում է euromag.ru-ն, բացառիկ հայտնագործությունն արվել է Արևելյան Սասեքսի քարքարոտ լողափերից մեկում:

Հնէաբաններին զարմացրել է այն փաստը, որ ուղեղի փափուկ հյուսվածքները պահպանվել են այսքան տևական ժամանակ: Ենթադրվում է, որ ուղեղը նման լավ վիճակում է պահպանվել հանքայնացման շնորհիվ:

Աղբյուրը նկատում է, որ թեև գտածոն մեծ կարևորություն է ներկայացնում, այնուհանդերձ՝ հնաէաբանները չեն կարող դրա շնորհիվ որևէ նոր բան պարզել դինոզավրերի մասին, քանի որ հայտնաբերվել է ոչ թե ամբողջական ուղեղ, այլ դրա մի մասը:

 

 

Մեծ Բրիտանիայում դինոզավրի ուղեղ է հայտնաբերվել