Tesla-ի մրցակիցը ցուցադրել է իր առաջին սերիական մոդելը (տեսանյութ)
Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը պատկանում է LeEco չինական կոնգլոմերատին, հրապարակել է իր առաջին սերիական մեքենան ցուցադրող թիզերը:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, տեսանյութը, որում ցուցադրվում է հատուկ ծածկույթով քողարկված մեքենան, հրապարակվել է ավտոարտադրողի պաշտոնական յութուբյան ալիքում:
Նորագույն մոդելի մասին հավելյալ տեղեկություններ դեռևս չկան: Տեսանյութում ընկերությունը, որը մտադիր է դառնալ Tesla-ի մրցակիցը շուկայում, հաստատել է միայն, որ մեքենան համալրված է լինելու էլեկտրական ուժային համակարգով:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Faraday Future-ի առաջին մեքենայի դեբյուտը կայանալու է 2017-ի սկզբին` Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Լաս Վեգասում:










