Տիեզերագնացների միջազգային թիմը բարեհաջող Երկիր է վերադարձել ՄՏԿ-ից

16:12 • 30.10.16

Ամերիկացի, ռուս և ճապոնացի տիեզերագնացների թիմը շաբաթ լքել է Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) և ռուսական «Սոյուզ» կապսուլով բարեհաջող Երկիր վերադարձել:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Անատոլի Իվանիշինը, Քեյթ Ռուբինսն ու Տակույա Օնիշին պարաշյուտով վայրէջք են կատարել Ղազախստանում՝ ավարտելով 4 ամիս տևած տիեզերական առաքելությունը:

Նշվում է, որ այժմ 100 մլրդ դոլար արժողությամբ ՄՏԿ-ում այժմ կա 3 տիզերագնաց՝ 2 ռուս և 1 ամերիկացի: Խոսքը վերաբերում է Սերգեյ Ռյաժիկովին, Անդրեյ Բորիսենկոյին և Շեյն Քիմբրոյին, ովքեր Երկրից 418 կմ բարձրության վրա գտնվող ՄՏԿ-ն կլքեն եկող ամիս:

 

Տիեզերագնացների միջազգային թիմը բարեհաջող Երկիր է վերադարձել ՄՏԿ-ից