Samsung-ը վաճառքի կհանի սահմանափակ քանակությամբ արտադրված կապույտ Galaxy S7 Edge սմարթֆոն (լուսանկարներ)

16:44 • 30.10.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է եկող շաբաթ վաճառքի հանել ինքնատիպ կապույտ գույնի Galaxy S7 Edge սմարթֆոնը, որն արտադրվել է սահմանափակ քանակությամբ:


Ինչպես հայտնում է  Тhe Verge-ը, կապույտ սմարթֆոնի գովազդի համար ընկերությունն օգտագործել է ջրահարսի կերպարը՝ նպատակ ունենալով  գնորդների շրջանում հետաքրքրություն առաջացնել նորույթի հանդեպ:


Աղբյուրը հավելում է, որ սմարթֆոնը սկզբում վաճառքի է հանվելու Թայվանում և Սինգապուրում: Դրա տեխնիկական բնութագրի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

Samsung-ը վաճառքի կհանի սահմանափակ քանակությամբ արտադրված կապույտ Galaxy S7 Edge սմարթֆոն (լուսանկարներ)