Apple-ի Campus 2 նոր գրասենյակը՝ անօդաչու սարքով արված տեսանյութում
ԱՄՆ Կուպերտինո քաղաքում ավարտին է մոտենում Apple-ի նոր Campus 2 գրասենյակային համալիրի շինարարությունը: 9to5mac.com կայքը ներկայացրել է համալիրի հիմնական կառույցների արտաքինը պատկերող տեսանյութեր, որոնք նկարահանվել են անօդաչու սարքից`4K որակով:
Հիմնական շրջանաձև կառույցը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Տանիքի կեսն արդեն պատված է արևային վահանակներով: Շինարարության աշխատակիցները մեծ ուշադրություն են դարձրել նաև տարածքի կանաչապատմանը` գրասենյակի շուրջը բազմատեսակ ծառեր տնկելով:
Ավարտին է մոտենում նաև ամերիկյան տեխնոլոգիական ընկերության կայանատեղիների կառուցումը, որոնք համալրված են 300 վերալիցքավորման կայաններով` նախատեսված Tesla-ի էլեկտրամեքենաների համար:
Հիմնական կառույցը 17 մետր բարձրություն ունի ծայրամասերում, իսկ կենտրոնական հատվածում` 22 մետր: Շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2017-ի երկրորդ եռամսյակում:










