Երկրի կողքով երկնաքար է անցել
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են Երկրի կողքով երկնաքարի անցնելու մասին, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ երկնային մարմինը մոլորակի կողքով անցել է անվտանգ՝ 500.000 կմ հեռավորության վրա, ինչը 1.3 անգամ ավելի շատ է, քան Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016 UR36 երկնաքարը հայտնաբերվել է օրերս՝ հոկտեմբերի 25-ին՝ Հավայիներում գտնվող Pan-STARRS աստղադիտակի միջոցով:










