Հայտնի են դարձել 2016 թվականի լավագույն հավելվածները

12:35 • 01.11.16

Ամերիկյան Time ամսագիրը ներկայացրել է iOS և Android օպերացիոն համակարգերի համար 2016 թվականի լավագույն հավելվածները:


Պարբերականը չի կազմել վարկանշային ցանկ, այլ պարզապես հրապարակել է ցանկը: Ինչպես պարզաբանել են Time-ում, հավելվածները տարբեր գործառույթներ ունեն, այդ պատճառով դժվար է դրանք համեմատել:


Մասնավորապես՝ ցանկում են հայտնվել գումարի փոխանցման համար Venmo հավելվածը, Messages հաղորդագրությունների ուղարկման ծառայությունը, Signal չաթ-հավելվածը, Snapchat և WhatsApp մեսենջերները, Pokémon Go և Super Stickman Golf 3 խաղերը, Spotify երաժշտական ծառայությունը:


Բացի այդ, ցանկում ներկայացված են Prisma լուսանկարների մշակման ծրագիրը, Google Translate թարգմանիչ ծրագիրը, Vevo երաժշտական տեսահոլովակների դիտման ծառայությունը, Reddit սոցիալական լրատվական կայքի ծրագիրը, Pocket հետաձգված ընթերցանության ծառայությունը:

 

Հայտնի են դարձել 2016 թվականի լավագույն հավելվածները