«Ռոսկոսմոս»-ն ու ՆԱՍԱ-ն մտադիր են համատեղ առաքելություն իրականացնել դեպի Վեներա. «Իզվեստիա»

11:37 • 01.11.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հայտնել է, որ կարող է «Ռոսկոսմոս»-ի հետ համատեղ առաքելություն իրականացնել դեպի Վեներա մոլորակ:


Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, ամերիկյան կողմը հավելել է, որ արդեն մշակել է մի քանի հավանական սցենար ռուս գիտնականների հետ թռիչքի համար: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ կողմերի միջև դեռևս չկա պաշտոնական պայմանավորվածություն:


Նշվում է, որ հավանական առաքելությունը ստացել է «Վեներա Դ» անվանումն ու կարող է իրականացվել 2026թ. վերջին: Դրա նպատակն է Վեներայում երկարամյա տիեզերակայանի ստեղծումը, ինչից հետո հնարավոր կլինի հետազոտել մոլորակի մթնոլորտն ու մակերևույթը:


Ռուսական կողմի փոխանցմամբ՝ առաքելության իրականացման շրջանակում ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որում ներառված են ռուս և ամերիկացի մասնագետներ:


«Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Վեներա Դ»-ն ունի բոլոր շանսերը նոր մասշտաբային միջազգային նախագիծ դառնալու համար:


Հայտնի է, որ նախագծի վերաբերյալ հետաքրքրություն են հայտնել Եվրոպան և Չինաստանը: 

 

«Ռոսկոսմոս»-ն ու ՆԱՍԱ-ն մտադիր են համատեղ առաքելություն իրականացնել դեպի Վեներա. «Իզվեստիա»