Toyota-ի ստեղծած սարքը թույլ է տալիս սմարթֆոնով կառավարել մեքենան
Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նորարարական սարք, որը ստացել է Smart Key Box անվանումն ու թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով մասամբ կառավարել մեքենան:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, սարքի միջոցով հնարավոր կլինի բացել, փակել մեքենայի դռները, ինչպես նաև գործի դնել դրա շարժիչը:
Հայտնի է, որ եկող տարվանից Սան Ֆրանցիսկոյում փորձարկվելիք սարքը չի պահանջում հատուկ տեղադրում: Բավական է միայն այն դնել մեքենայի մեջ ու սմարթֆոնում ներբեռնել համապատասխան հավելվածը:











