Ալմաթիում ոստիկանների սպանած իսլամիստը մահապատժի է դատապարտվել
Ալմաթիում դատարանը մահապատժի է դատապարտել 10 մարդու, այդ թվում՝ 8 ուժայինի սպանության համար մեղադրվող Ռուսլան Կուլեկբաևին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կուլեկբաևը խոստովանել է իր մեղքը և հրաժարվել է ապաշխարել: Նրա խոսքով՝ նա կատարել է սպանությունները, քանի որ կարծում էր, որ իր զոհերը «սխալ ուղու վրա էին»: Նա նաև հայտարարել է, որ վրեժ է լուծել իրավապահ մարմինների աշխատակիցներից իր «եղբայր մուսուլմաններին» ճնշելու համար:
Դատարանի առջև է կանգնել ևս հինգ մարդ, որոնք մեղադրվում են հրազենի անօրինական պահպանման, կրելու, ձեռքբերման համար: Պարզվել է, որ նրանք հարձակումներ են գործել Կուլեկբաևի հետ, բայց չեն մասնակցել ոստիկանների վրա հարձակմանը: Նրանք դատապարտվել են 3-ից մինչև 10,5 տարի ազատազրկման:










