Ավստրալացին վախեցել է սարդից և ավտոմեքենայով լիճն ընկել (լուսանկարներ)
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում ավտոմեքենայի ղեկին նստած տղամարդը վախեցել է սարդից և պատահաբար լիճն ընկել, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Port Macquarie News-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավստրալացին ցանկացել է ավտոմեքենայով շինանյութեր բերել: Հետդարձի ճանապարհին տղամարդն իր ձեռքին սարդ է տեսել և խուճապի մատնվել: Նա ցանկացել է ճանապարհի եզր դուրս գալ, սակայն փոխադրամիջոցը կանգնեցնելու փոխարեն սեղմել է գազի ոտնակին, ինչի հետևանքով ավտոմեքենան լճի մեջ է հայտնվել:
Նշվում է, որ վարորդին հաջողվել է բաց պատուհանից դուրս գալ. նրա կյանքին ոչինչ չի սպառնում:













