Մահվան ելքով ՃՏՊ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում

11:32 • 02.11.16

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի Հացիկ գյուղի միջնամասում վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Դադիբեկ Մանուկյանին։

Նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: