Գեղարքունիքում վթարի է ենթարկվել ԼՂՀ ՊԲ Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. կինը և դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

12:31 • 02.11.16

Գեղարքունիքի մարզում երեկ, ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։  

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելքոնյանն աշխատում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորները նրա կինն ու դուստրն են

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։