Մեծ Բրիտանիայում համակարգչային վիրուսի պատճառով հիվանդանոցներում վիրահատությունները չեղարկվել են

12:01 • 02.11.16

Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում բժիշկները ստիպված են եղել չեղարկել պլանավորված բոլոր վիրահատությունները՝ բժշկական հաստատությունների համակարգչային ցանցում հայտնաբերված վիրուսի պատճառով, գրում է korrespondent.net-ը:


Նշվում է, որ վիրուսը համակարգում հայտնաբերել են կիրակի, և փորձագետների հետ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվել անջատել բժշկական հաստատությունները կապող համակարգչային համակարգերի մեծ մասը՝ վնասակար ծրագիրը գտնելու և ոչնչացնելու համար:


Նոյեմբերի 2-ին չեղյալ են հայտարարվել պլանավորված բոլոր վիրահատությունները, բժիշկների մոտ ընդունելությունները և ախտորոշման համար նախատեսված հետազոտությունները՝ մի քանի բացառություններով: Առավել լուրջ վիրահատություններն անցկացվելու են սովորական ռեժիմով: