Գերմանիան լրացուցիչ 2,6 մլրդ եվրո կտրամադրի փախստականներին

16:47 • 02.11.16

Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ 2,6 միլիարդ եվրո կտրամադրի դաշնային հողերին՝ փախստականների կարիքները հոգալու համար, հաղորդում է Deutche Welle-ն` հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը:


Նշվում է, որ գումարը կտրամադրվի պահուստային միջոցներից, որոնք ներդրվել են 2016 թվականի բյուջեում:


Կայքը գրում է, որ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումն ընդունվել է դաշնային հողերի ծախսերի մասին ֆինանսական հաշվետվության հիման վրա: