Գերմանիայում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել չեչեններից կազմված հանցախմբի դեմ

16:52 • 02.11.16

Գերմանիայի ոստիկանության SEK և GSG-9 հատուկ նշանակության ստորաբաժանումները չորեքշաբթի առավոտյան երկրի երեք դաշնային նահանգներում իրականացրել են Գերմանիայում քաղաքական ապաստանի համար դիմած, առավելապես չեչեններից կազմված հանցախմբի 16 անդամների ձերբակալության գործողություն: Այդ մասին հայտնել է քրեական գործերով Սաքսոնիայի գերատեսչությունը:


Սաքսոնիայից բացի՝ հատուկ գործողություն է անցկացվել նաև Թյուրինգիայում և Ռեյնլանդ Պֆալցում, գրում է Deutsche Welle-ն:


Բոլոր անդամներին մեղադրանքներ են ներկայացվել կազմակերպված հանցավոր խմբի, խմբային շորթման, սպառնալիքների, ազատության անօրինական զրկման, մարմնական վնասվածքներ հասցնելու և այլ քրեական հանցագործությունների համար, ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում:


Հատուկ գործողության մանրամասների և դրա կոնկրետ արդյունքների մասին դեռ չի հաղորդվում: