ԶԼՄ-ներին հայտնի է դարձել iPhone 8-ի համար անլար լիցքավորող սարքերի թեստավորման մասին

17:25 • 02.11.16

Թայվանական Hon Hai Precision Industry ընկերությունը, որը պատկանում է Foxconn Technology Group-ին, թեստավորում է անլար լիցքավորման մոդուլներ iPhone սմարթֆոնների հաջորդ՝ ութերորդ շարքի համար, որը կթողարկվի 2017 թվականին, գրում է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով աղբյուրին:

«Սակայն Apple-ի նոր սարքերում այդ գործառույթը հավելելու հնարավորությունն ի վերջո կախված է լինելու նրանից, թե արդյոք հետագայում Foxconn-ը կկարողանա բարձրացնել արտադրողականության գործոնը մինչև բավարար մակարդակի»,- հավելել է աղբյուրը:

Բացի այդ դեռ հայտնի չէ, թե արդյոք Apple-ը ցանկանում է ներդնել անլար լիցքավորման հնարավորությունը iPhone-ի բոլոր մոդելների մեջ, որոնք կթողարկվեն 2017 թվականին, թե միայն դրանց մի մասում:

Apple-ը և Foxconn-ը չեմ մեկնաբանել Nikkei-ի տեղեկատվությունը:

 

 

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել iPhone 8-ի համար անլար լիցքավորող սարքերի թեստավորման մասին