Միջազգային տիեզերակայանի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 2.45 կմ-ով

10:01 • 02.11.16

Միջազգային տիեզերակայանի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 2.45 կմ-ով, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Թռիչքների կառավարման կենտրոնի ներկայացուցչին:


«Ուղեծրի բարձրության փոփոխությունն իրականացվել է «Զվեզդա» ծառայողական մոդուլի շարժիչի միջոցով: Ամբողջ գործողությունը տևել է 96 վայրկյան ու բարեհաջող ավարտ է ունեցել»,-նշել է զրուցակիցը:


Աղբյուրը մանրամասնում է, որ մանևվրն իրականացվել է 2016թ. նոյեմբերի 17-ից Երկրից ուղարկվելիք նոր կապսուլի՝ ՄՏԿ-ին բարեհաջող միանալու նպատակով: Նշենք, որ կապսուլն իր հետ դեպի ՄՏԿ է ուղափոխելու ռուս, ամերիկացի և եվրոպացի 3 տիեզերագնացի:

 

Միջազգային տիեզերակայանի ուղեծրի միջին բարձրությունն ավելացվել է 2.45 կմ-ով