Մոսկվայում կապարակնքել են Amnesty International-ի գրասենյակը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մոսկվայի գրասենյակը կապարակնքվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Amnesty-ի ռուսական բաժնի աշխատակից Իվան Կոնդրատենկոն, գրում է meduza.io-ն:
Կազմակերպության գրասենյակի դռան վրա կախված է հայտարարություն այն մասին, որ ներս մտնելու թույլտվություն կարելի է ստանալ միայն Մոսկվայի քաղաքային սեփականության վարչության միջոցով:
Կոնդրատենկոյի խոսքով՝ 20 տարվա ընթացքում, ինչ Amnesty-ն գրասենյակ է վարձում Մոսկվայում, նման բան տեղի չէր ունեցել: Նա պատմել է, որ դեռ կազմակերպությանը չի հաջողվել կապվել Մոսկվայի իշխանությունների հետ և պարզել, թե ինչու է կնիք դրվել նրանց գրասենյակի վրա:
Amnesty International-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ:










