Մեքսիկայում 10 տոննա թմրանյութ է ոչնչացվել
Մեքսիկայի Սոնորա նահանգի գլխավոր դատախազության աշխատակիցները ոչնչացրել են մոտ 10 տոննա թմրանյութ, հաղորդում է ТАСС գործակալությունը:
Թմրանյութն առգրավվել է մաքսանենգության և հոգեմետ նյութերի արտադրության դեմ պայքարի շրջանակում:
Նշվում է, որ իշխանությունները ոչնչացրել են 8,4 տոննա մարիխուանա, 666,2 կգ մետամֆետամին, 84,6 կգ հերոին, 69,5 կգ կոկաին, ինչպես նաև հեղուկ վիճակում 1,41 հազար լիտր մետամֆետամին:
Թմրանյութերի ոչնչացումն իրականացվել է ներքին հսկողության վերահսկիչ գերատեսչության ղեկավարության ներկայացուցիչների խիստ վերահսկողության ներքո:










